Բաժիններ՝

Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 28-ին, ժամը 20։57-ին տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերն ու հողային զանգվածը (10 քմ) և սահմանազատել տարածքը։

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները երկկողմանի փակել են ավտոճանապարհը․ ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031