Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ։ Այս «խաչասերման» հետեւանքով պետք է առաջանա Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջը։

Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որը եւ կլուծի գույքի ճակատագիրը, իսկ, որպես կանոն, կոմիտեին հանձնված գույքը դրվում է աճուրդի ու վաճառվում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031