
Արմեն Թ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Ավանի Իսահակյան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է տարվել 45-ամյա Արմեն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: