Բաժիններ՝

2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը կկայանա Երևանում

ՖԻԲԱ Եվրոպայի Գործկոմի նիստի ընթացքում քննարկվել է տղամարդկանց Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի 2025 թվականի առաջնության անցկացման հարցը, որի երկարատև քննարկումների արդյունքում ընտրվել է Հայաստանի թեկնածությունը:

Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, նշելով, որ 2025 թվականի բասկետբոլի Մ20 Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի եվրոպական 24 թիմ:

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ մրցաշարը լինելու է մինչև օրս Հայաստանում անցկացված ամենամեծ միջազգային իրադարձությունը թիմային մարզաձևերի շրջանում:

«Վերջին 6 ամիսներին մեր հայտի կապակցությամբ մի շարք քննարկումներ են եղել ՖԻԲԱ Եվրոպայի հետ, քանի որ խոշոր մրցաշար է՝ մեծ թվով մասնակիցներով: Հայաստանի կառավարության և ՀԲՖ-ի կողմից տրված երաշխիքները բավարարել են ՖԻԲԱ Եվրոպային, ինչի շնորհիվ մեր հայտը հաղթող է ճանաչվել: Առաջնությունը կանցկացվի Երևանի երեք մարզադահլիճներում 2025 թվականի հուլիսին»,- ասել է Արթուր Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս