
ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում զբաղեցնում է 1-ին տեղը․ ՆԳ նախարար

Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
«Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունը, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիր համարվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ տասնյակը եզրափակում է Վրաստանը»,- ընդգծեց Ղազարյանը։