Բաժիններ՝

ԵՄ-ն հնարավոր է համարում ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ-ի հետ համագործակցության վերսկսումը

Եվրամիությունը, գուցե, չհրաժարվի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վերսկսումից, եթե Մոսկվան հանդես գա համապատասխան առաջարկությամբ։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նա պատասխանել է լրագրողի հարցին, թե Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև հնարավոր է արդյոք համագործակցություն ահաբեկչության դեմ պայքարում՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Եթե Ռուսաստանը հանդես գա վստահության արժանի առաջարկով, որն ունի ռացիոնալ հիմք և համապատասխանում է միջազգային կանոններին, ԵՄ-ն, հնարավոր է, չասի՝ ոչ», – Ստանոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մարտի 22-ի երեկոյան, «Պիկնիկ» խմբի համերգի սկսվելուց առաջ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահ էին մտել զինված տղամարդիկ և կրակ բացել համերգասրահի այցելուների ու անձնակազմի վրա։ Կրակոցներին հաջորդել էին պայթյուններ ու հրդեհ։ Ըստ վերջին տվյալների` զոհվել է 137, վիրավորվել՝ 182 մարդ։ ՌԴ իշխանությունները հայտնել են 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր չորս կասկածյալների, որոնք անմիջականորեն մասնակցել են ահաբեկչության իրագործմանը։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031