Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր վարչապետ Պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Վրաստանի վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031