Ֆուտբոլի ընտրանին մեկնել է Չեխիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնել է Չեխիա:
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նշելով, որ ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ընտրանու հետ:
Թիմի հետ Չեխիա չեն մեկնել Էդգար Փիլոյանը, ով միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին, և Էդգար Գրիգորյանը՝ վիզայի հետ կապված խնդրի պատճառով: Հայաստանի Մ-21 հավաքականից ազգային թիմին է միացել կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը:
Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ-«Նոա»
Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան-«Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Անդրե Կալիսիր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան -«Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան -«Նոա»
Ժիրայր Մարգարյան -«Ուրարտու»
Էրիկ Փիլոյան -«Ուրարտու»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան -«Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան -«Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
Վահան Բիչախչյան -«Պոգոն» (Լեհաստան)
Նարեկ Գրիգորյան -«Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ»
Դավիդ Դավիդյան -«Փյունիկ»
Արթուր Սերոբյան -«Արարատ-Արմենիա»
Տիգրան Ավանեսյան -«Բալթիկա» (Ռուսաստան)
Արթուր Միրանյան -«Նոա»
Հրանտ-Լեոն Ռանոս -«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան -«Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Լուկաս Սելարայան -«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)