
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հեռագրում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորը ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում անընդունելի է ու դատապարտելի։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։