Բաժիններ՝

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային 880 մլն դոլարի վարկային մասնաբաժնի տրամադրումը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը մարտի 21-ին հավանություն է տվել Կիևին 880 մլն դոլարի (812 մլն եվրո) չափով վարկային մասնաբաժնի տրամադրմանը: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Առաջիկա օրերին այդ միջոցները կուղղվեն Ուկրաինայի բյուջեի կարիքներին։

«2023 թ. ուկրաինական տնտեսությունը շարունակել է ցուցաբերել զարմանալի կայունություն, թեև պատերազմի հետ կապված գործոնները կրկին ի հայտ են գալիս, իսկ հեռանկարները կապված են բացառիկ մեծ անորոշության հետ», – հայտնել է ԱՄՀ-ն:

Կազմակերպությունում ընդգծել են, որ ընդլայնված ֆինանսավորման ծրագրի գործողության առաջին տարվա ընթացքում Ուկրաինան հասել է արդյունավետության գրեթե բոլոր քանակական չափանիշներին։ Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հավանություն է տվել ուկրաինական իշխանությունների խնդրանքին՝ հաշվի չառնել հարկային եկամուտների հետ կապված դեկտեմբերյան արդյունավետության չափանիշի չկատարումը, «որը չի կատարվել միայն աննշան ծավալով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031