Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 20-25մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս