Բաժիններ՝

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին և պետական կառույցներում կոռուպցիային անդրադարձող լրատվամիջոցն արժանացել է միջազգային մրցանակի

Պրահայում կայացել է Jeden svět/One World միջազգային մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի փառատոնի 26-րդ բացման արարողությունը:

Միջոցառման շրջանակներում Homo Homini մարդու իրավունքների մրցանակը հանձնվել է այս տարվա դափնեկիր՝ ադրբեջանական անկախ առցանց լրատվամիջոցներից Abzas Media խմբագրությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի ներքաղաքական վիճակին, մարդու իրավունքներին և տեղական պետական կառույցներում կոռուպցիային:

Խմբագրության լրագրողների, այդ թվում՝ ադրբեջանական ռեժիմի կողմից բանտարկված խմբագրության համահիմնադիր Ուլվի Հասանլիի և գլխավոր խմբագիր Սևինջ Վագըֆգիզիի անունից մրցանակը ստացել է խմբագրության նոր գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաևան: Իր ելույթի խոսքում Լեյլա Մուստաֆաևան նշել է, որ խմբագրությունը հիմնականում կենտրոնացված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, խոսքի ազատության սահմանափակումների և կոռուպցիայի բարձր մակարդակի վրա, և հասարակությանը հայտնի է դարձել Լեռնային Ղարաբաղում իրականացվող կառուցապատման աշխատանքների հետ կապված կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս