ՀՀ ՄԻՊ-ը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորել է Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանում քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:

Թող գարնան զարթոնքը խորհրդանշող այս տոնը Հայաստանում ապրող քրդերին խաղաղություն, առողջություն ու երջանկություն բերի:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը։ Առաջնահերթ է մեկտեղել բոլորիս ջանքերը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման և արդյունավետ պաշտպանության հարցում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031