Բաժիններ՝

Դանիայի հատուկ ծառայությունները հայտնել են ահաբեկչական սպառնալիքի աճի մասին

Դանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի աճի մասին՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողություններով պայմանավորված։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Դանիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (PET) հայտնել է, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը հասցվել է 4-ի՝ առավելագույն 5-ից։

«Իսրայելի և ռազմականացված մի շարք խմբավորումների միջև հակամարտությունն, անշուշտ, մտահոգում է շատերին, այդ թվում՝ Դանիայում։ Հակամարտությունը նաև պարունակում է զգալի ներուժ արմատական ​​տրամադրությունների աճի համար, և դա կարող է հանցագործ տարրերին դրդել Դանիայի ներսում ինքնաբուխ կամ պլանավորված գործողությունների, այդ թվում նաև՝ ահաբեկչական հարձակումների», – ասվում է PET-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Շվեդիան էր բարձրացրել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ այն հասցնելով ամենաբարձր՝ երկրորդ աստիճանի։

Այս երկրներում անցած տարի տեղի են ունեցել մի քանի ակցիաներ, որոնց ժամանակ այրվել է Ղուրանը։ Դանիացի խորհրդարանականները դեկտեմբերին Ղուրանի հրապարակային այրումն արգելող օրենք են ընդունել՝ փորձելով թուլացնել մուսուլմանական երկրների հետ լարվածությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս