Բաժիններ՝

ԻՊԲ-ն հայտնել է Գազայի հիվանդանոցի տարածքում ՀԱՄԱՍ-ի 140 անդամի ոչնչացման և խոշոր գումարի հայտնաբերման մասին

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ստորաբաժանումները Գազա քաղաքի «Աշ Շիֆա» հիվանդանոցում շարունակվող գործողության ընթացքում ոչնչացրել են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման մոտավորապես 140 անդամի: Այս մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում:

«Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան 50 ահաբեկիչներ են ոչնչացվել փոխհրաձգության ժամանակ, հայտնաբերվել են ահաբեկիչների ենթակառուցվածք և զենքի պահեստներ։ Գործողության սկզբից հիվանդանոցի տարածքում ոչնչացվել է ավելի քան 140 ահաբեկիչ», – նշված է ԻՊԲ-ի հայտարարությունում։

Իսկ X սոցիալական հարթակի իր էջում ԻՊԲ-ն գրել է, որ «Աշ Շիֆա» հիվանդանոցում խուզարկություններ անցկացնելիս նաև հայտնաբերել է խոշոր գումար` դոլարով և հորդանանյան դինարով, որը համարժեք է 11 միլիոն շեկելի (շուրջ 3 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս