
Ջերմուկ-Սարավան հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է

Մ-2 միջպետական ավտոճանապարհի 148-րդ կմ-ում՝ Ջերմուկի խաչմերուկից դեպի Սարավան հատվածում մարտի 21-ին ժամը 10։00 դրությամբ տեղի է ունեցել քարաթափում։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ ճանապարհը միակողմանի փակ է։
Ավելի վաղ Ճանապարհային դեպարտամենտից հայտնել էին, որ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին մարտի 20-ին ժամը 12։20 դրությամբ տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է ։
Մարտի 20-ին քարաթափում է տեղի ունեցել նաև Տավուշ գյուղի տներից մեկի հարակից լանջից: