Բաժիններ՝

Տավուշ գյուղի տներից մեկին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում

Տավուշ գյուղի տներից մեկին հարակից լանջից մարտի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ 20 խմ), ինչի հետևանքով փակվել է տուն տանող ճանապարհը (մոտ 10 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ):

Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և լանջի վտանգավոր հատվածից իրականացրել անկայուն ժայռաբեկորների հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է մոտ 1 խմ:

Բերդի համայնքապետարանի ուժերով և ինժեներական տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհահատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031