Բաժիններ՝

Հայաստանում ողբերգական ավտովթարների պատճառով մեկ օրում մահացել է 7 մարդ

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարտի 19-ին ժամը 12:30-ի միջակայքում, բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Փրկարար ծառայությունը:

«Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ:

Դեպքի վայր մեկնած փրկարարները վթարի մասնակից «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

Տուժածներ Բ. Ս.-ն (ծնված 1990 թ.), Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ողբերգական ելքով ևս մեկ վթար տեղի էր ունեցել ժամը 05:40-ի սահմաններում. Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել էին «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 4 քաղաքացու դի:

Եվս մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս