Բաժիններ՝

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ և բուք

Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

«Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031