Բաժիններ՝

Netflix-ի Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին

«Սև հայելի»-ի (Black Mirror) յոթերորդ սեզոնը ճանապարհին է: Netflix-ը հաստատել է, որ Չարլի Բրուկերի գիտաֆանտաստիկ Black Mirror-ը էկրան կվերադառնա 2025 թվականին։ Նոր՝ 7-րդ եթերաշրջանը կունենա վեց սերիա։

Այս մասին հայտնում է The Verge-ը:

Դեռ շատ մանրամասներ չեն հաղորդվում, բայց ընկերությունն ասում է, որ թեև այն բաղկացած կլինի նոր պատմություններից, սակայն մասերից մեկը կլինի 4-րդ սեզոնի «USS Callister»-ի շարունակությունը, որտեղ գլխավոր դերակատարն էր Ջեսի Պլեմոնսը:

Շոուի վերադարձը համեմատաբար կարճ ընդմիջումից հետո է նախատեսվում, գոնե Black Mirror-ի չափանիշներով: 6-րդ սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին և ներառում էր մի քանի սերիա, որոնք ընդգրկում էին տիեզերական թեմաներով սարսափից մինչև սթրիմինգի ապագայի երգիծանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս