Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Վահե Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում:

Գործարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի վերաբերյալ և անդրադարձել առաջիկա նախաձեռնություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031