Կարևորում ենք կանանց բովանդակալի ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման էր հրավիրել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղարարական նախաձեռնություններ իրականացնող առաջատար գործիչներին։

Քննարկման ընթացքում դեսպանը ծանոթացել է նրանց կարևոր աշխատանքին՝ միտված խաղաղության երկխոսությանը, հակամարտությունների կանխարգելման ուսուցումներին, կրթական նախաձեռնություններին և միջսահմանային լրագրողական ծրագրերին։

Դեսպան Քվինն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է քաղաքացիական հասարակության խաղաղարարական ջանքերին և կարևորում է կանանց բովանդակալի ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031