
Չան Չ.-ն հայտնաբերվել է օդանավակայանում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 65-ամյա Չան Չ.-ին: Նա 2021 թ. սեպտեմբերի 1-ից Կորեայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: