Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են տվել Ադրբեջանին. վարչապետն ինչ ուզի, կխոսա. Գագիկ Մելքոնյան
«Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի», այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Խոսելով Տավուշի չորս գյուղերի մասին՝ նա ասաց, թե լրագրողները «շատ են վռազում»։
«Քննարկում ենք։ Հիմա մենք ունենք Արծվաշեն, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում, քննարկում պետք է գնա, թե Արծվաշենն ինչի հետ փոխվի, իսկ դուք վռազում եք, ասում եք՝ տվեցին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա պնդում է՝ Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են հանձնել, Լաչինի միջանցքը՝ նույնպես. «Դա ռուսներն են տվել։ Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին… Գնացեք, ռուսական զորքերի հրամանատարին հարցրեք»։
Իսկ ինչ վերաբերում է ՔՊ-ական իշխանությանը, ապա, ըստ նրա՝ իրենք ոչ մի բան չեն հանձնել։
«Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք, Արցախը դուք եք հանձնել, ձեր ղեկավարությունը»,- լրագրողներին ասաց նա։