![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը հայտարարեց իր առաջադրման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Bayden.png)
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։ Այս մասին գրում է Politico-ն։
Հրապարակման պատճառ է դարձել Բայդենի հաղթանակը Ջորջիա նահանգի կուսակցական ընտրություններում։
Կուսակցությունից միասնական թեկնածուի պաշտոնական առաջադրումը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսին՝ Չիկագոյում կայանալիք համագումարում։
Նշվում է, որ Բայդենն ընտրողների աջակցությամբ զգալիորեն զիջում է իր գլխավոր մրցակցին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն գերազանցում է նրան նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման համար հատկացված միջոցների չափով։