Էրդողանը 12 տարի անց կմեկնի Իրաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2012 թվականից հետո կրկին կայցելի Իրաք:

Այս մասին հայտնում է թուրքական birgun.net-ը:

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Յըլդըզը նշել է, որ Թուրքիայի նախագահի այցը Բաղդադ տեղի կունենա մինչև ապրիլ ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում:

«Այս այցի ժամանակը եկել է, և դա տեղի կունենա մինչև ապրիլի վերջը»,-ասել է նա։

Յըլդըզը հայտարարել է, որ մարտի 13-ին Իրաքի արտաքին գործերի նախարարությունում հանդիպումներ են ունենալու պաշտոնյաների հետ:

«Մենք կքննարկենք մեր հարաբերությունները, առաջիկա նախարարների հանդիպման և մեր նախագահի այցի շուրջ նախապատրաստական աշխատանքներ կտանենք»,- ասել է նա։

Էրդողանը վերջին անգամ Բաղդադ է այցելել 2012թ.-ին, երբ դեռ Թուրքիայի վարչապետն էր:

Տեսանյութեր

Լրահոս