Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն և «Արսենալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հերթական ուղեգրերը նվաճել են «Բարսելոնա»-ն և «Արսենալ»-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնա»-ն «Նապոլի»-ի հետ մրցապայքարում առավելության հասավ 3:1 հաշվով: Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկան Ֆերմին Լոպես Մարտինը, Ժոաու Կանսելուն և Ռոբերտ Լևանդովսկին: Իսկ «Նապոլի»-ից գոլը խփեց Ամիր Ռահմանին: «Բարսելոնա»-ն շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում:

Օրվա մյուս խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում ընդունեց «Պորտու»-ին և առավելության հասավ նվազագույն հաշվով: «Զինագործների» կազմում միակ գոլը խփեց Լեանդրո Տրոսարդը: «Արսենալ»-ը վերջին 14 տարվա մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս