
«Տաթև» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Մարտի 12-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին այրվում է «Dodge Caravan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ն․):
Հրդեհը մեկուսացվել է մարտի 13-ին, ժամը 00:02-ին, մարվել՝ 00:40-ին։ Այրվել է ավտոմեքենան: