#ՀԻՄԱ. Նարեկ Մալյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, շարունակվում են գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լսումները:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է Արցախի ամբողջական հանձնումից հետո մեկնարկած բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիաների օրերին՝ սեպտեմբերի 20-ին: Նարեկ Մալյանն անազատության մեջ է հենց այդ օրվանից: Նրա հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ փակ է:

Նարեկ Մալյանը դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից կալանավորվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ ՔՊ-ականների նկատմամբ անհանդուրժողականություն հրահրելու և քարոզելու հոդվածով (ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդված՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք  քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը»: Սահմանված պատիժը՝ 1-4 տարի)։ Մեղադրանքի փաստական հիմքը սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ինքնաբուխ հավաքի ժամանակ նրա ֆեյսբուքյան «լայվն» է։

Ոստիկանությունում Մալյանը գրավոր հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, էլի եմ անելու»։

Կարդացեք նաև

Ավելին, ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ՝ ձերբակալման առաջին օրը, Նարեկ Մալյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ես, օգտվելով Սահմանադրությամբ ինձ ընձեռված հնարավորությունից, հրաժարվում եմ ցուցմունք տալ այս գործի շրջանակներում և նաև ունեմ փոքրիկ հայտարարություն, որն անպայման կցանկանամ, որ արձանագրվի, նաև թղթային տեքստով արձանագրվի. Քրեական հետապնդումներն իմ նկատմամբ ոչ այլ ինչ են, քան քաղաքական հետապնդում ադրբեջանա-թուրքական գործակալական ցանցի կողմից, ովքեր 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխություն անելով ՀՀ-ում, զավթեցին իշխանությունը՝ նպատակ ունենալով հանձնել Արցախի Հանրապետությունը, կազմակերպել Արցախի Հանրապետությունում էթնիկ զտումներ՝ հայերի զտումներ, և սկուտեղի վրա մատուցել Ադրբեջանին Արցախը, ինչպես նաև Հայաստանի՝ արդեն որպես փաստ, որոշ հատվածներ, և սա դեռ, արձանագրենք, որ դեռ վերջը չի, և հարցը դեռևս վերջացած չի համարվում: Այսպիսով՝ ես արձանագրում եմ, որ այս քրեական վարույթը նպատակ ունի վախեցնել քաղաքացիներին, ինձ չէ, որովհետև ինձ անհնար է վախեցնել, իմ օրինակով վախեցնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն ադրբեջանա-թուրքական ցանցի դեմ: Այսքանը, շնորհակալություն»:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 13-ին Նարեկ Մալյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար ներկայացրած երաշխավորագրերը՝ Հայ առաքելական եկեղեցու՝ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոսից, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և կայքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից, 24news.am կայքի տնօրեն Նարեկ Գալստյանից, արձայկագաիրներ Գուրգեն Խանջյանից, Հուսիկ Արայից, Լևոն Ջավախյանից. Ընդամենը 6 երաշխավորագիր: Ռուբեն Մելիքյանը միջնորդեց նաև կիրառել համակցված խափանման միջոցներ՝ տնային կալանք, 5 միլիոն դամ գրավ:

Դատավոր Սուսաննա Գզոգյանը սակայն Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով:

Նախորդ դատական նիստում Նարեկ Մալյանը հրաժարվեց հարցաքննությունից: Ինչպես նաև միջնորդություն ներկայացվեց նոր ապացույցներ ներգրավելու, ինչպես նաև փորձագետի միջնորդությունը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Այսօրվա դատական նիստում շարունակվում են ներկայացված միջնորդությունների քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս