Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ն ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի վրա․ Reuters

Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» կազմակերպությունը մարտի 12-ին հայտարարել է, որ ավելի քան 100 «Կատյուշա» հրթիռ է արձակել Իսրայելի մի քանի զինվորական դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան նախորդ գիշեր Իսրայելի կողմից Լիբանանի Բեքաայի նահանգի գնդակոծության։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Անվտանգության ուժերի երկու աղբյուրներ, ինչպես նաև Բաալբեկի նահանգապետը Reuters-ին հայտնել են, որ իսրայելական 4 հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 1 քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվել էին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բաալբեկ քաղաքին և դրա շրջակայքին՝ ի պատասխան Գոլանի բարձունքների ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հասցրած ավիահարվածների։

Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ը և Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի հարավային սահմանին գնդակոծում են մեկը մյուսի դիրքերը հոկտեմբերից, երբ «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի աջակցության պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման, որի հարձակումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել Գազայի հատվածում։

Իսրայելի հարվածները հիմնականում սահմանափակվում էին Լիբանանի հարավային շրջաններով, սակայն վերջին շաբաթներին հարվածներ են հասցվել նաև երկրի հյուսիսին, ասել է Reuters-ի աղբյուրը Լիբանանի անվտանգության ուժերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս