Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 82,54 դոլար
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների մայիսյան ֆյուչերսների արժեքը էժանացել է 0,42 դոլարով (0,51%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 82,54 դոլարի:
Իչպես հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները, նշելով, որ WTI-ի ապրիլյան ֆյուչերսները այդ ժամանակ NYMEX բորսայում էժանացել են 0,58 դոլարով (0,73%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 78,55 դոլարի։
Ըստ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալների՝ երկրում նավթի առևտրային պաշարները վերջի երկու շաբաթվա ընթացքում ավելացել են 1,367 մլն բարելով: