Բաժիններ՝

Ֆրանսիական Թուլուզի կենտրոնում չորսհարկանի շենք է փլուզվել

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի կենտրոնում մարտի 9-ին չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին հայտնում է «Parisien» թերթը։

«Սեն-Ռոմ փողոցի վթարային շենքը, որը երեքշաբթի օրվանից հսկողության տակ էր, փլուզվել է ուրբաթ գիշեր», – նշում է թերթը:

Ասվում է, որ բնակիչները տարհանվել են անցած երեքշաբթի առաջին հարկի խանութներից մեկում ներքին պատի փլուզումից հետո։ Տարհանումից հետո փորձագետները մեծ ճեղք են հայտնաբերել: «Ենթադրվում էր, որ շենքը կամրացվի»,- գրում է «Parisien»-ը։

Շենքի ամբողջական փլուզումից հետո մոտ 40 փրկարար, այդ թվում՝ կինոլոգներ, շտապել են դեպքի վայր: Վաղաժամ տարհանման շնորհիվ ոչ մի բնակիչ չի տուժել, սակայն շտապօգնության ծառայությունները շարունակում են աշխատել տեղում՝ համոզվելու, որ ոչ մի անցորդ չի հայտնվել փլատակների տակ:

Փրկարարները մոտակա տներից տարհանել են 26 մարդու, իսկ Թուլուզի քաղաքապետարանն աշխատում է նրանց համար ժամանակավոր կացարաններ գտնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս