Մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան և արդյունավետ պաշտպանվի. ԵՄ խոսնակ

Բոլոր համայնքների մշակութային ժառանգությունը պետք է միջազգային իրավունքին համապատասխան եւ արդյունավետ կերպով պաշտպանվի։ Այս մասին «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն։

ԵՄ խոսնակը ցավ է հայտնել, որ 1988 թվականի հակամարտության սկզբից ի վեր և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում մշակութային և կրոնական ժառանգության օրինակներ, ինչպիսիք են պաշտամունքի վայրերն ու հուշարձանները, ոչնչացվել կամ վնասվել են եւ կոչ է արել երկրներին միջոցներ ձեռնարկել իրենց երկրների բոլոր համայնքների մշակութային ժառանգության վայրերը ավելի լավ պաշտպանելու և հարգելու համար:

«Ադրբեջանում մշակութային և կրոնական վայրերից օբյեկտների հեռացման մասին վերջին լուրերը մտահոգիչ են և կարող են վնասել փոխվստահության զարգացմանը», – ասել է Պիտեր Ստանոն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031