ՌԴ-ում հայտնել են 47 ԱԹՍ խոցելու մասին
Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում որսացել և խոցել են 47 անօդաչու թռչող սարք ՌԴ չորս մարզերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցները որսացել և խոցել են Բելգորոդում 1 ԱԹՍ, Կուրսկում 2, Վոլգոգրադում 3, և Ռոստովում 41 ԱԹՍ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը հայտնել էր անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհը հետ մղելու մասին: