Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 ծրագրին վերադարձը

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել F-35 կործանիչների ծրագրին վերադարձը: Անկարան անհիմն է համարում ծրագրից դուրս մնալը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նրա խոսքերը մեջբերել է «Star» թերթը։

«Մենք F-35 ծրագրի մասն ենք եղել, սակայն մեզ չհիմնավորված դուրս թողեցին՝ պատրվակ բերելով С-400-ի հետ կապված խնդիրները: Մենք կրկին մնում ենք մեր դիրքորոշմանը. մենք վճարել ենք, և կան ինքնաթիռներ, որոնք պետք է գնենք: Իհարկե, Թուրքիան միշտ պատրաստ է լայն և բաց քննարկելու այդ հարցերը։ Այն փուլում, որին հասել ենք, մենք իսկապես հավատում ենք, որ կարող ենք այս հարցերը քննարկել տարբեր տեսանկյուններից։ Կարծում ենք, որ Ամերիկան ​​նույնպես պետք է բաց լինի այս հարցում, և մենք կարող ենք կարծիքներ փոխանակել»,- ասել է Ֆիդանը։

2017 թվականին Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ Ս-400 գնդի լրակազմի մատակարարման համար, որը ստացել է 2019 թվականի ամռանն ու աշնանը։ ԱՄՆ-ը պահանջել է հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չի համաձայնել։

Վաշինգտոնը դուրս է թողել Թուրքիային F-35 վերջին կործանիչների մատակարարման ծրագրից: Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծում մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս