Բաժիններ՝

Գերմանիան կմիանա Գազայի համար ծովային մարդասիրական միջանցքին

Գերմանիան կմասնակցի նոր ծովային միջանցքով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է «Der Spiegel»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ամսագրի տեղեկություններով՝ գերմանական կողմն այժմ իր գործողությունները համաձայնեցնում է միջազգային գործընկերների հետ։ Հարցի շուրջ բանակցությունները Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների միջև ընթանում են Կիպրոսում:

Ամսագիրը նաև գրում է, որ Գերմանիայի զինված ուժերն ուսումնասիրում են ծովային միջանցք ստեղծելու հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե դաշնակիցներից համապատասխան հարցում ստացվի։

Գերմանիայի կառավարությունը կուլիսներում քննարկում է նաև Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը։ Այդ դեպքում քաղաքացիական բնակչության համար առաջին անհրաժեշտության պարագաները կհասցնեն հասցեատերերին՝ դրանք ցած նետելով ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031