Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են․Միրզոյանը՝ Անկարայի միջնորդության մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի փորձեր արել է միջնորդելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Միրզոյանն այս մասին ասել է «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն Հայաստանին և Ադրբեջանին միավորել որոշ հարցերի շուրջ։

«Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ Ամենայն հարգանքով հանդերձ, մեր արձագանքը եղել է այն, որ միջնորդության ջանքերի համար, և սա չի վերաբերվում միայն Թուրքիային, այլև մյուս բոլոր դերակատարներին, մենք պետք է տեսնենք, որ հնարավոր միջնորդի դիրքորոշումներն ու մտադրությունները լիովին հավասարակշռված են, լիովին չեզոք։ Մենք կարող ենք ասել, առնվազն ընկալումն այդպիսին է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները նույնական են, ինչը սովորաբար միջնորդության միջավայր չի ձևավորում։ Այդուհանդերձ, մենք ներկայացրել ենք մեր ընկալումները, և ծավալվում է կառուցողական քննարկում նաև այս հարցում»,- ասել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս