
Ադրբեջանը և ԱԹՍ-ներ արտադրող Baykar-ը համագործակցության պայմանագիր են կնքել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և անօդաչուներ ու ռազմական, ինչպես նաև քաղաքացիական նշանակության այլ տեխնիկա արտադրող Baykar թուրքական ընկերությունն այսօր կնքել են «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր։
«Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի», – նշել է Baykar ընկերությունն X սոցիալական ցանցում տեղադրած հաղորդագրությունում:
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում