Բաժիններ՝

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ախուրյանի, Արթիկի, Անիի, Թալինի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում մարտի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։

Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031