Հակաեկեղեցականները պատրաստվում են շուրջօրյա հավաքների՝ կրկին Ավինյանի «բարձր հովանու ներքո». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հակաեկեղեցական հայտարարություններ անող, հոգեւորականների հասցեին ապատեղեկատվություն ու ատելություն տարածող Անդրանիկ (Թոնի) Դովլաթյանը, ում դեմ հաղորդում է ներկայացրել 418 քաղաքացի, 23 փաստաբան եւ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդհ ոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. Պատժվում է նաեւ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով),իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան՝ մարտի 8-ից սկսած Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում շուրջօրյա հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Ուշագրավ է այն, որ ըստ իրազեկման, Թոնի Դովլաթյանը, որը ներկայանում է իբրեւ Հայ Ա-ռաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված դպիր, այս անգամ մտադիր է 200 հոգով 20 օր շուրջօրյա հանրահավաք անցկացնել, մինչդեռ նախորդ անգամ՝ փետրվարի 24-ին, իրազեկել էր նույն վայրում հանրահավաք անցկացնել 100 հոգով, եւ եկել էին 10-ը:

Փաստացի, սա արդեն երկրորդ անգամ է, որ Երեւանի քաղաքապետարանը եւ անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը իրենց բարձր հովանու ներքո թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա հակաեկեղեցական հանրահավաք, ընդ որում՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիների լուռ համաձայնությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031