Բաժիններ՝

ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները:

Ֆրանսիական ՊՍԺ-ն, արտագնա խաղում մրցելով «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ, առավելության հասավ Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ, իսկ իսպանական ակումբից գոլը խփեց Մերինոն` «Ռեալ Սոսյեդադ»-ՊՍԺ` 1:2:

Օրվա մյուս խաղում «Բավարիա»-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիո»-ի դարպասը: Գերմանական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը և մեկ գոլ էլ խփեց Թոմաս Մյուլլերը: «Բավարիա»-«Լացիո»`3:0:

ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մարտի 6-ին կկայանան «Ռեալ»-«Լայպցիգ», «Մանչեսթեր Սիթի»-«Կոպենհագեն» հանդիպումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս