Բաժիններ՝

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները Եգիպտոսում կքննարկեն Գազայում հրադադարի հարցը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունները մարտի 2-ին մեկնելու են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե՝ ոչ պաշտոնապես քննարկելու Գազայի հատվածում հրադադարի հաստատման և գերիների փոխանակման հարցը: Այդ մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը վկայակոչելով իսրայելական «Կան» հեռուստաալիքը:

Նշվում է, որ Իսրայելի պատվիրակությունը Եգիպտոսի իշխանություններին ներկայացնելու է պաղեստինցի այն բանտարկյալների անունները, որոնց մտադիր չէ ազատ արձակել։ Միաժամանակ, ներկայացվելու է իսրայելցի գերիների անվանացանկը, որոնց պետք է ազատ արձակի Պաղեստինի դիմադրության շարժումը: Այդ տեղեկությունն, ըստ ԻՌՆԱ-ի, հաստատել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

2023 թվականի հոկտեմբերի 15-ին Պաղեստինի դիմադրության շարժման զինյալներն անսպասելիորեն սկսեցին Իսրայելի դեմ ուղղված «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը: Նոյեմբերի 24-ին գերիների փոխանակման նպատակով ժամանակավոր զինադադար հաստատվեց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև: Դեկտեմբերի 10-ից վերսկսվեց Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031