Բաժիններ՝

Գետակ Դ.-ն ներկայացվեց նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, փետրվարի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 22-ամյա Գետակ Դ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս