Որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է
Փետրվարի 29-ին, ժամը 16-ին, ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 73-ամյա տանտիրուհին՝ Սուսաննա Պարսամյանը: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Արտաքին զննությամբ մահացածի դեմքի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 52-ամյա որդին հարվածներ է հասցրել 73-ամյա մորը, ինչի հետևանքով նա մահացել է:
52-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: