Իրանական «Փարս-1» արբանյակը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր
Իրանական արտադրության «Փարս-1» զոնդավորող հետազոտական արբանյակն առավոտյան հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Երկրից 500 կմ բարձրության վրա: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալություը:
Իրանական «Փարս-1» արբանյակն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Սոյուզ-2.1բ» տանող հրթիռի օգնությամբ, որի արձակումն իրականացվել է «Վոստոչնի» տիեզերակայանից։
«Փարս-1»-ը զոնդավորող արբանյակ է, որի նախագծման, կառուցման, հավաքման և փորձարկումների փուլերն իրականացրել են Իրանի տիեզերքի ինստիտուտի մասնագետներն ու երիտասարդ գիտնականները։
Այս արբանյակը, որը կշռում է 134 կգ, պատկանում է Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի զոնդավորող հետազոտական արբանյակների շարքին և նախագծվել ու պատրաստվել է ֆունկցիոնալ վիզուալիզիայի, չափումների տվյալների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիաների մշակման ու թեստավորման նպատակով, որոնք անհրաժեշտ են հայրենական օպերատիվ հետազոտությունների համար։
2024 թ. հունվարի 28-ին Իրանն իր տիեզերական պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տիեզերք է ուղարկել հայրենական մշակման երեք արբանյակներ: Դրանք դուրս են բերվել Երկրի ուղեծիր 450 կմ-ից մինչև 1100 կմ բարձրությունների վրա: «Մեհդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1» արբանյակներն արձակվել են փետրվարի 25-ին Սեմնանի նահանգի իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնի արձակման հարթակից: