Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ, միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Այս մասին X սոցցանցում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը:
«Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան: Որպեսզի վերքերը բուժվեն և խաղաղությունը հնարավոր դառնա։ Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարևոր է», – գրել է նախարարը:
Այսօր հաղորդվել էր, որ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:
Ինչպես նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը, շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:
#Armenien & #Aserbaidschan gehen den mutigen und zugleich schwierigen Weg zu einem Friedensvertrag. Wir als Bundesregierung unterstützen die Friedensgespräche, wo es nur geht. Damit Wunden heilen & #Frieden für die Menschen gelingen kann. Jeder Meter auf dem Weg dorthin zählt. pic.twitter.com/T50wD04wmq
— Außenministerin Annalena Baerbock (@ABaerbock) February 29, 2024