
Դավուդ Փ-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա Դավուդ Փ.-ին, որը 2023 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: