Ադրբեջանը քարոզչական միջոցներով կեղծ արտահոսք է կազմակերպել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը հիմնական քարոզչական միջոցներից մեկի միջոցով արտահոսք է կազմակերպել առ այն, որ Հայաստանը տարածաշրջանի արտատարածաշրջանային այլ ուժերի հետ միասին Ադրբեջանի հետ ագրեսիա է նախապատրաստում, որի նպատակը, ըստ այդ կեղծ թեզի՝ առաջնագծի մի քանի ուղղություններով կարևոր բարձունքների նկատամամբ վերահսկողություն սահմանելն է։
«Ադրբեջանը փորձում է պնդել, թե Հայաստանի այդ նախապատրաստումը պայմանավորված է վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնց վերաբերյալ Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն էր տարածել, ինչպես նաև սահմանային ուղղություններից մեկում հայկական անօդաչու թռչող սարքի հետ կապված համապատասխան ինֆորմացիայի տարածմամբ։
Իրականում շատ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի տարածած այս տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, բայց սա խնդրահարույց է՝ մեկ այլ հանգամանք հաշվի առնելով։ Տպավորություն է, որ Ադրբեջանը գործողությունների իրականացման որոշակի նախապատրաստություն է տեսնում, և ինչպես մնացած դեպքերում է լինում՝ ի սկզբանե փորձում է Հայաստանին ճանաչել՝ որպես ագրեսոր, որպեսզի իր հետագա գործողությունները որակի կանխարգելիչ կամ զսպիչ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում