
Ադրբեջանը հայտնում է զինծառայողի մոլորվելու մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը եղանակային վատ պայմաններում մոլորվել է։
«Փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլին Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս մոլորվել է եղանակային վատ պայմաններում:
Մեր զինծառայողին գտնելու նպատակով շարունակվում են անհապաղ սկսված որոնողական միջոցառումները»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ։
Քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: