
«Ժպիտների ներքո գործնականում փափուկ ճնշում է Հայաստանի հանդեպ՝ համաձայնել Բաքվի պայմաններին, քանի ԴԵՌ ուշ չէ». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք դեռ հավատում ենք, որ ոչ ոք չի հարձակվի Հայաստանի վրա: Սա ասում է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակը: Ուշադրություն դարձրեք ԴԵՌ-ին:
Ինչո՞ւ հատկապես դրան: Որովհետեւ մի քանի օր առաջ էլ պետքարտուղարության խոսնակն է հայտարարում, թե Բլինքենը ԴԵՌ հավատում է, որ խաղաղությունը հնարավոր է:
Հարց է առաջանում, ինչու՞ ԴԵՌ՝ ընկերներ, ինչու՞ եք ԴԵՌ հավատում: Չե՞ք զգում, որ ձեր արտաբերած ԴԵՌ-ը բավականին նման է շանտաժի, եթե հաշվի առնենք այն պարզ իրողությունը, որ պատերազմահենը Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը:
Այդ ԴԵՌ-երը ևս մեկ անգամ հավաստում են այն, ինչի մասին խոսում եմ ամիսներ. ժպիտների ներքո գործնականում փափուկ ճնշում է Հայաստանի հանդեպ՝ համաձայնել Բաքվի պայմաններին, քանի ԴԵՌ ուշ չէ: Ահա այդ ԴԵՌ-երի նշանակությունը:
Իսկ ինչու՞ հիմա արդեն բարձրաձայն: Որովհետեւ սպառվում է ինչ որ ժամանակ, աճում է մեկ ռումբով երկու թիրախ՝ Ռուսաստան և Իրան «խոցելու» հրամայականը»: